Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իսպանացին` բրիտանացիների գնահատականով

Իսպանացին` բրիտանացիների գնահատականով
28.12.2018 | 21:27

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Ունայ Էմերիին՝ ոչ պատշաճ վարքագծի` ջրի շշով երկրպագուներից մեկին հարվածելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել երկու օր առաջ՝ Պրեմիեր լիգայի խաղի վերջին րոպեներին: Իսպանացի մարզիչը ներողություն էր խնդրել՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա խուսափել հավելյալ քայլերից ու տուգանքներից: «Ես հարվածելու մտադրություն չունեի և երկու անգամ ներողություն եմ խնդրել: Հուսով եմ՝ դրանով միջադեպը կավարտվի», - ասել էր նա՝ լրագրողներին: Ֆուտբոլի ասոցիացիան Էմերիին մինչև հունվարի 2-ը ժամանակ է տվել՝ մեղադրանքին արձագանքելու, իր փաստարկները ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ